copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 19:54 24-12-2024

Թրամփը Պենտագոնը դարձնում է միլիարդատերերի և բռնաբարության սկանդալների բեմահարթակ

Դեկտեմբերի 22-ին ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Սթիվեն Ֆայնբերգին պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում առաջադրելու մասին ևս մեկ անգամ ընդգծում է Թրամփի բիզնեսմեն լինելը և մասնավոր հատվածից ներկայացուցիչներ քաղաքական ապարատ բերելու քաղաքականությունը։ Այս նշանակումը, ենթադրաբար, կունենա ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական լուրջ հետևանքներ։

Սթիվեն Ֆայնբերգը հայտնի գործարար է, Cerberus Capital Management ընկերության հիմնադիրներից և տնօրեններից մեկը։ Այս ընկերության գործունեությունը պաշտպանության ոլորտում կապալառուների հետ կարող է առաջացնել շահերի բախում։ Ռիսկ կա, որ բիզնես մտածողություն ունեցող անձը ոչ արդյունավետ կիրականացնի պաշտպանությանն առնչվող գործառույթները։

Ոչ պակաս աղմկահարույց է մարտական գործողությունների վետերան և Fox News-ի հաղորդավար Փիթ Հեգսեթի հնարավոր նշանակումը պաշտպանության նախարարի պաշտոնում։ Սա նույնպես կրում է քաղաքական և հասարակական բևեռացման վտանգ։ Fox News-ը Թրամփի հիմնական աջակից մեդիաներից է, և այս նշանակումը կարող է ընկալվել որպես թրամփյան քարոզչամեքենայի լավ աշխատանքի փոխհատուցում։ Սակայն Հեգսեթի նկատմամբ բռնաբարության մեղադրանքները կարող են ոչ միայն խաթարել նրա հնարավոր նշանակումը, այլև բացասական ազդեցություն ունենալ հանրային վստահության վրա։ Եթե Պենտագոնը ասոցացվի նման սկանդալի հետ, ապա կարող է նվազել վարչակազմի լեգիտիմությունը, ինչն էլ առաջ կբերի ընդդիմադիրների սուր քննադատությունը։ Զարմանալի չէ, որ այս հեռանկարը չի վանում Թրամփին, որի խենթությունները հաշվի առնելով՝ չպետք է բացառել, որ նա ոչ միայն չի խուսափի սկանդալներից, այլ կուզենա լինել դրանց կիզակետում։

Cerberus-ի ներգրավվածությունը պաշտպանական ոլորտում ենթադրում է նաև այն, որ ԱՄՆ-ի պաշտպանական ռազմավարությունը կարող է ավելի շատ առաջնորդվել մասնավոր ներդրումային շահերով, ինչը կարող է կասկածի տակ դնել ազգային անվտանգության գերակայությունները։

Այս նշանակումը կունան նաև դրական կողմեր։ Ֆայնբերգի նախկին գործունեությունը հետախուզության խորհրդում հիմք է տալիս մտածելու, որ նրա նշանակումը կարող է ամրապնդել Պենտագոնի կապերը հետախուզական ծառայությունների հետ։ Սա կուժեղացնի Թրամփի ապագա արտաքին քաղաքականությունը՝ ուղղված հակամարտությունների ավելի ագրեսիվ կառավարմանը։ Օրինակ՝ հենց Ռուսաստանի և Չինաստանի հետ Ֆայնբերգի կապերը միջազգային ներդրումների առումով կարող են դիտվել որպես Պենտագոնի ռազմավարական փոփոխությունների ազդակ, փոփոխություն՝ մրցակցայինից համագործակցայինի։

Այս նշանակումները Թրամփի թիմակիցների շրջանում կարող են ընկալվել որպես «ուժեղ և փորձառու առաջնորդության» դրսևորում։ Նա ներկայացնում է Ֆայնբերգին որպես հաջողակ գործարար, ինչը համահունչ է իր «Ամերիկան՝ կրկին մեծ» քարոզչական ուղերձին։ Չի բացառվում, սակայն, որ Հեգսեթի նկատմամբ մեղադրանքները կդառնան Դեմոկրատական կուսակցության պայքարի հիմնական զենքը Թրամփի դեմ։ Իսկ Ֆայնբերգի նշանակումը կխորացնի ընդդիմախոսների քննադատությունները, թե Թրամփը պաշտպանական ոլորտի քաղաքականությունը կապում է իր սեփական բիզնես շահերի հետ։

Այսպիսով՝ Սթիվեն Ֆայնբերգի և Փիթ Հեգսեթի առաջադրումները ընդգծում են Դոնալդ Թրամփի հակումը պաշտպանության ոլորտում մասնավոր հատվածի և մեդիա գործընկերների ներգրավումը։ Չնայած Ֆայնբերգի փորձառությունը կարող է ամրապնդել Պենտագոնի կապերը հետախուզական և ռազմավարական հատվածների հետ, սակայն հնարավոր շահերի բախման կասկածները և Հեգսեթին ներկայացված բռնաբարության մեղադրանքը կխոչընդոտեն հանրային վստահությանը։ Այս նշանակումները, եթե հաստատվեն, կձևավորեն պաշտպանության ոլորտում ավելի մասնավորեցված և, հնարավոր է, հակասական մոտեցում՝ ազդելով ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության որոշման վրա։ Իսկ ամենասարսափելին այն ենթադրությունն է, որ Ֆայնբերգը Ամերիկան կվերածի իր սեփական տնտեսական կղզյակի։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը