Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:15 23-12-2024

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ դեկտեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որը տեղի կունենա Լենինգրադի մարզում։

Նա նշել է՝ նիստը կվարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քանի որ այս տարի Հայաստանը նախագահում է ԵԱՏՄ-ում: Միջոցառմանը կմասնակցեն նաև Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի, ինչպես նաև դիտորդ երկրների՝ Ուզբեկստանի և Կուբայի նախագահները:

Նիստին կքննարկեն փոխգործակցության առանցքային հարցերը, այդ թվում գազի, նավթի եւ նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորումը։ Ուշակովի հաղորդմամբ՝ նեղ ձևաչափով կքննարկվեն նաև միության անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման նորմատիվների հաշվարկման մեթոդիկայի մշակման մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի կարգադրության կատարման ընթացքի վերաբերյալ հարցերը:

Նեղ ձևաչափով նիստի թեմաներից են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների պաշտոնների ռոտացիայի մեխանիզմների և սկզբունքների քննարկումը, բյուջեի, ինչպես նաև գյուղատնտեսության պետական աջակցության ոլորտում Բելառուսի Հանրապետության պարտավորությունների մասին հարցը: ԵՏՄ երկրների ղեկավարները որոշում կկայացնեն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստի անցկացման ժամանակի և վայրի մասին:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել