copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:22 23-12-2024

Կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Եգանյանը

Մյունխենի հիվանդանոցում մահացել է ԱԺ 2003-2007 գումարման պատգամավոր Տիգրան Ռաֆայելի Եգանյանը:

Տիգրան Եգանյանը ծնվել է 1978թ. փետրվարի 7-ին Երեւանում: 1999թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը:

1999-2002թթ. սովորել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ասպիրանտուրայում՝ 2002թ. պաշտպանել գիտական թեզ եւ ստացել տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2000-2003թթ. աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմում: 2003-2005թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական:

2005թ. ԱԺ պատգամավոր է ընտրվել ՕԵԿ համամասնական ընտրացուցակով:

2006թ. մայիսի 25-ից` «Գործարար» պատգամավորական խմբի անդամ, Աժ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Վերջին տարիներին զբաղվում էր գործարարությամբ:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է