Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 11:39 23-12-2024

Փաշինյանը խոստովանում է, որ ուղին գնում էր դեպի հանձնել և հանձնեց․ Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այն բացառիկ, եզակի դեպքն է, երբ բացարձակապես ճիշտ է ասում: Առաջին երկու պարբերությունները բացարձակ ճշմարտություն են: Դա հայտնի էր ընդամենը մի քանի հոգու, որովհետև Հայաստանում և սփյուռքում միայն մի քանի հոգի քաղաքականապես մտածել գիտեին: Ինքս դա հասկացել եմ միայն 2016-2017թթ. երբ սկսել եմ Հայաստանյանհամատեքստում քաղաքականապես հասունանալ: Մնացածը մինչև այսօր պատրաստ են վիճարկել այս փաստը: Հասուններ ինչպես չկային, այդպես էլ չկան: Հաճախ այդ մի քանի հասնունն էլ այս ընթացքում անհավատալիորեն ապահասունացան:

Հիմա այս անձի ներքոշարադրյալ խոսքերը պատրաստ են կատաղիորեն վիճարկել հատկապես` նախկին ռեժիմների անդամները կամ նրանց երրորդ շարասյան նվիրյալները:

Վերջին պարբերությունում ստում է, թեև ոգին էլի ճիշտ է արտահայտել: Կեղծ հայրենասիրությունը պահանջում էր բանակցել, բայց ստել թե երբեք չեն հանձնելու: Ժողովրդից էլ այն պահանջում էր արտաքուստ հայուենասեր ձևանալ միմյանց, ներքուստ շարունակելովերազել` հայրենիքը հանձնել, որ իբր անդարդ ու իբր կուշտ փորով ապրեն: Իբր:

Ինչը և ինքը արեց մինչև կարողացավ իր երազանքն իրականացնել` հանձնել:

Բայց այատեղ կա մի բացահայտ ինքնախոստովանանք:
Ինքը խոստովանում է, որ ուղին գնում էր դեպի հանձնել և հանձնեց: Որ իր մտայնությամբ դա անխուսափելի էր: Բա զոհերը՞: Եվ ստացվում է, որ պատերազմն ու զոհերը անհրաժեշտ էին, որ հանձնումը տեղի ունենա: Հակառակ պարագայում կեղծ հայրենասերների կեղծ սոցիումը կարողէ դա չներեր: Բայց պարզվեց, որ զոհերն անգամ այդ համատեքստում իզուր էին, որովհետև պարզվեց, որ ազգն ամեն ինչ էր ներելու, որովհետև իրականում ներեց ու ոչ միայն ներեց, այլև պարգևատրեց կրկնակի իշխանությամբ` հանձնման, պետականակործանման և նույն զոհերի կյանքի զոհման համար: Ու էլի ու ավելի է իշխանությամբ պարգևատրելու: Եթե, իհարկե հասնի մինչ առաջիկա ընտրությունների օր:

Եվ հետաքրքիր է մի բան. ողջ բազմամիլիոնանոց ազգի մեջ այս տողերը կարդալուց հետո ոչ ոքի մտքով չի անցնի մտածել, որ այո,այդպես էր, բանակցում էին, և սա հանձնեց, բայց դավաճան էին բոլորը, որովհետև փաստը որ հենց սկզբից դա են բանակցել, ամենևին չի նշանակում, որ չէր կարելի և չպետք է այդ ամենը, բոլոր բանակցողներով հանդերձ աղբանոց նետել և սկսել կերտել ազգային չհանձնվողական, ոչ տխմար ու ժողովրդավարական պետություն:
Ոչ մեկի:

Հայի մտածողությամբ` եթե մի բան իրենց սատրապներն արել են սկզբից ու մի բան, պարտադրվել է «վերևից»` Մոսկվայից, ուրեմն դա անբեկանելի է, փոխելու մասին մտածելն անգամ արգելված է: Ու չեն մտածել: Ու չեն մտածում:

Դե ազգն էլ երբեք չի սխալվել: Ու երբեք չի սխալվում: Ու ոչնչում ոչ մի մեղք չունի:

Ու այդպես հսկա Հայաստանից մի ողորմելի թռչնածերտ է մնացել: Առայժմ: Շատ շուտով այդ ծերտն էլ կփլվի ծերտակերտների գլխին:

Եվ այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է:
Այսպիսիններին` այսպիսի լիդեր ու առաջնորդ է հասնում:
Այսպիսիններին հայրենիք չի հասնում:
Եվ պատմական արդարությունը շուտով կտիրի հայկական լեռնաշխարհում: Ու սրանց հավաքական, հանձնվողական գոյությունը շուտով կավարտվի:
Կսկսվի նոր դարաշրջան: Նվաճողների դարաշրջանը»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել