copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:18 22-12-2024

Հրդեհ է բռնկվել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստի Ford Fusion-ում. այն վերածվել է մոխրակույտի. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհի՝ Ոսկեպար բնակավայրի ոլորաններում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Գ. Շամշյանի տեղեկություններով, ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ 44-ամյա Ալեքսանդր Տատեոսյանին, ով ֆուտբոլի Հայաստանի հավաքականի և «Փյունիկ»-ի նախկին ֆուտբոլիստ է։ Նա Հայաստանից մեկնում էր Վրաստան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ