Ներքին Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:30 21-12-2024

Ռուբեն Վարդանյանի մեկուսացումը, Փաշինյանի ուղերձը, Աղազարյանին ցավակցողները, հեռացվածների վերադարձը․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է դեկտեմբերի 21-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփի Նավասարդյանի մեկնաբանությամբ․

Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով ավելի քան մեկ տարի գտնվում է Ադրբեջանում ապօրինի կալանքի տակ, մեկուսացվել է իր ընտանիքի կողմից վարձած փաստաբաններից։ Այս մասին RTVI հեռուստաալիքին հայտնել է Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը։ «Իրավիճակի առանցքային խնդիրն ու անհեթեթությունն այն է, որ հայրիկիս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն։ Մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել հորս, առավել ևս կապ հաստատել նրա հետ: Այսինքն տեղեկատվական ամբողջական վակուում է և լիակատար մեկուսացում»,- ասել է Դավիթ Վարդանյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին ծննդյան տարեդարձի առթիվ։ «Ցանկանում են վերստին շնորհակալություն հայտնել նաև բարեկամ Ֆրանսիայի և Ձեր անձնական ջանքերի ու շարունակական աջակցության համար՝ միտված Հայաստանի ինքնիշխանության, դիմակայունության և ժողովրդավարության ամրապնդմանը, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տևական և արդար խաղաղության հաստատմանը», ասված է վարչապետի ուղերձում։

Դեկտեմբերի 3-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից ազատված 32 վարորդից 25-ը աշխատանքի վերականգնման դիմում է գրել, որոնցից 11 վարորդ արդեն վերականգնվել է: Տեղեկությունը հայտնել է Երևանի քաղաքապետարանը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը։
Հիշեցնենք` Երևանում ավտոբուսների վարորդները դեկտեմբերի 3-ին գործադուլ էին հայտարարել։ Նրանք պահանջում էին, որ իրենց աշխատավարձերն ու աշխատանքային պայմանները վերանայվեն։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել