Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 16:00 20-12-2024

ԱՄՆ-ում իրականացվել է տարվա վերջին մահապատիժը

ԱՄՆ-ում 2024թ․ վերջին մահապատիժը տեղի է ունեցել Օկլահոմայում՝ հինգշաբթի առավոտյան, հաղորդում է NBC News-ը։

«Հինգշաբթի առավոտյան Օկլահոման իրականացրել է 2024 թ․ ԱՄՆ վերջին մահապատժի դատավճիռը՝ մահապատժի ենթարկելով մթերային խանութի նախկին աշխատակցին, որը դատապարտվել էր 2006 թ․ 10-ամյա աղջկա սպանության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հեռուստաալիքի տվյալներով՝ 45-ամյա տղամարդուն մահապատժի են ենթարկել իր ծննդյան օրը՝ մահացու ներարկումով։ Օկլահոմայի ներման և պայմանական վաղաժամկետ ազատման խորհուրդը նախկինում մերժել էր նրա ներման խնդրանքը: