Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 11:27 20-12-2024

Զարմանալի է այսպիսի միտք լսել մասնագիտությամբ իրավաբանից․ Րաֆֆի Ասլանյան

Րաֆֆի Ասլանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Պատահական աչքովս ընկավ, որ ՀՀ արդարադատության նախարարը հայտարարել է, որ Հայաստանում համակարգված կոռուպցիա գոյություն չունի։ Զարմանալի է այսպիսի միտք լսել մասնագիտությամբ իրավաբանից, քանի որ ինքն էլ բանականաբար շատ լավ գիտի, որ նույնիսկ կոռուպցիայի դեմ պայքարի առաջատար երկրներում դրա մակարդակը, համակարգված լինել կամ չլինելը որոշվում է կոռուպցիայի ընկալման համաթվով (ցուցանիշով) և ոչ մի պաշտոնյա իրեն թույլ չի տա խոսել իրականության մեջ կոռուպցիայի այս կամ այն աստիճանի գոյության, համակարգվածության, առավել ևս՝ դրա իսպառ բացակայության մասին։

Նախարարի նման հայտարարությունը ևս մեկ անգամ վկայում է, որ օրվա իրավասու պաշտոնյաները պարտադրված են իրենց հրապարակային վարքագիծը համադրել կոռուպցիայի ընկալման բացարձակապես մաքուրից (100) շա՜տ ավելի ցածր (45) և տարեցտարի ցածրացող սանդղակային ցուցանիշ ունեցող երկրի ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հիվանդագին ունայնախոսության հետ»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի