Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 18:13 19-12-2024

Փող-քաղաքապետ ջան, էդ ո՞նց տրանսպորտի միասնական օպերատոր դարձավ օֆշորային ծագման մի ընկերություն

Վահագն Մխոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փող-քաղաքապետ Տիգրան Ավիրյանը Հայկ Մարությանի հետ երեկվա բանավեճում հայտարարել է, թե բա․ "Երևանի քաղաքապետարանում այս պահին համակարգային կոռուպցիայի դեմ շատ կոնկրետ պայքար ա գնացել"։

Ափսոս, որ ոչ բանավեճի վարողը, ոչ էլ Հայկ Մարությանը հնարավորություն չունեցան հարցնելու, թե փող-քաղաքապետ ջան, որ համակարգային կոռուպցիա չկա, բա էդ ո՞նց եղավ, որ տրանսպորտի միասնական օպերատոր դարձավ մրցութային պահանջներին չբավարարող, օֆշորային ծագման մի ընկերություն, որը դեռ մի բան էլ իր պայմանագրային պարտավորությունները չի կատարում։

Վերջիվերջո, եթե էդ մրցույթին դրա պայմաններին չբավարարողը կարար հաղթեր, ուրեմն ասենք ես էլ կարայի մասնակցեի ու հաղթեի․ ես էլ հոյակապ չէի բավարարում մրցույթի պայմաններին։

Այսինքն՝ այդ մրցույթի պայմանները կանխավ այնպիսին են եղել, որ վանեն պոտենցիալ այլ մասնակիցների ու հաղթող սղացվի ով որ պետք ա սղացվեր»։


Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել