copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:10 19-12-2024

Փաշինյանը կատաղած է․ մարզպետը չի՞ վերադառնա արձակուրդից․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, որին Փաշինյանը երեկ մեկշաբաթյա արձակուրդ է ուղարկել, հնարավոր է՝ չվերադառնա արձակուրդից: Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանը կատաղած է Մովսիսյանի վրա։ Բանն այն է, որ իր խորհրդական Արմեն Մարկոսյանին թմրանյութի կասկածանքով բերման ենթարկելուց րոպեներ անց մարզպետը հրապարակավ կասկածի տակ է դրել ոստիկանության գործողությունները՝ հայտարարելով, որ Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը լարված հարաբերություններ ունի իր խորհրդականի հետ։ Ապա ՔՊ վերնախավին վստահեցրել է, որ իր խորհրդականն անմեղ է` գլխին սարքում են:

ՆԳ նախարարը ժամեր անց ազատեց Աշտարակի ոստիկանապետին։ Սակայն երեկ մարզպետի խորհրդականին մեղադրանք առաջադրվեց` թմրամիջոց պահելու, տեղափոխելու, իրացնելու՝ ՔՕ 396-րդ հոդվածի 1-ին եւ 393-րդ հոդվածի 1-ին մասերով, որից հետո մարզպետին արձակուրդ ուղարկեցին՝ իբր քննությանը չմիջամտելու նպատակով։ Իսկ մարզի ՔՊ-ականները վերեւներին փոխանցել են, որ մարզպետն ամբողջ օրը խորհրդականի հետ է լինում, եւ պետք է Փաշինյանը նրան էլ անակնկալ ուղարկեր թմրանյութի թեստ հանձնելու, եւ բողոքել են նրանից, որ իր ազգուտակին պաշտոնների է նշանակել: Գրել էինք, որ կինն Աշտարակի մշակույթի տան տնօրենն է, եղբայրը՝ Մարտին Մովսիսյանը, «Հայփոստի» բաժանմունքի ղեկավարը, մարզպետարանում էլ կան նրա գերդաստանի անդամներ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ