copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:39 17-12-2024

Արփինե Սարգսյանի հրամաններով՝ ՓԾ տնօրենի տեղակալները և Աշտարակի ոստիկանապետն ազատվել են զբաղեցրած պաշտոններից․ shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հրամաններ է ստորագրել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳ նախարարի հրամանով ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Եգոր Կարապետյանը և ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, ՓԾ գնդապետ Դավիթ Սարգսյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից։

Ա․ Սարգսյանի մեկ այլ հրամանով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք ՀՀ ՆԳ նախարարի հրամանով ազատվել են սեփական դիմումների համաձայն։

Ա․ Սարգսյանի մեկ այլ հրամանով Վարդան Մաթևոսյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ։

ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով Մարիամ Գևորգյանը, Իրինա Դավթյանը և Տիգրան Մկրտչյանը վերանշանակվել են ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալի պաշտոններին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ