copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 10:43 17-12-2024

Այս վիճակը ամոթի խարան է հազարամյակների քաղաքակրթություն ունեցող հայ ժողովրդի ճակատին

«Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մարդ, ով իր գործընկերների հետ միասին 2001-2023թթ․ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ավելի, քան 700 մլն դոլարի ներդրում է կատարել, ով կրթությանը հատկացրել է 202 մլն դոլար, ով դրսևորեց պատասխանատվության բարձր գիտակցում՝ ամենածանր պահին մեկնելով Արցախ և մնալով ժողովրդի կողքին մինչև վերջ։

Այդ մարդուն այսօր սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։

Եվ ո՛չ մի քայլ Հայաստան պետության կողմից Ռուբեն Վարդանյանին և մյուս պատանդներին ազատ արձակելու դիմաց։ Այս վիճակը ամոթի խարան է հայ ժողովրդի ճակատին, խարան, որ կրում է հազարամյակների քաղաքակրթություն ունեցող մի ժողովուրդ։ Խարան, քանի որ այս պատվազրկման խորհրդանիշ ամուսինները շարունակում են ղեկավարել ու կործանման տանել հայ ժողովրդի ստեղծած պետությունը»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը