copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:42 24-05-2023

Այս Աժ-ի մաս լինելը խարան է, բայց մանդատները վայր չենք դնի

Ցանկացած բանական ու բարոյական մարդու համար այս իրավիճակը խարան է, հայրենիքի կորուստը խարան է և այսպիսի Ազգային ժողովի մաս լինելը, այսպիսի քննարկումների ականատես լինելը խարան է, դա իսկապես ծանր և ամոթալի բեռ է, բայց իրականությունը նաև այն է, որ անհրաժեշտ իշխանափոխության գործընթացը անխուսափելիորեն անցնելու է Ազգային Ժողովով։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն՝ անդրադառենալով հարցին, թե հնարավոր համարո՞ւմ են այս իրավիճակում ընդդիմադիրների կողմից մանդատները վայր դնելը։

«Իրականությունը նաև այն է, որ ոչ իշխանական դաշտը առանց այն էլ ունի գործիքների և ռեսուրսների խնդիր, իսկ մենք հաջողության դեռևս չենք կարող հասնել հենց այդ պատճառով, ու այս ճանապարհին զգայական գնահատականներից ելնելով հրաժարվել այդ գործիքներից մեկից՝ ես տրամաբանական չեմ համարում, հատկապես, այն դեպքում, երբ հարցական է անգամ այն, թե տեխնիկապես դա հնարավո՞ր է, թե՞ ոչ։

Մենք խոսում ենք 300 մարդու մասին, ու չկա որևէ գործիքակազմ, որով ֆրակցիաները կարող են մանդատները վայր դնել։ Դա ենթադրում է, որ յուրաքանչյուր պատգամավոր պետք է մանդատը վայր դնի։

Եթե ուզում ենք, որ ընդդիմադիր ֆրակցիաներից որևէ մեկը ներկայացված չլինի, ապա 300-ն էլ պետք է հրաժարվի մանդատից։ Հարցական է, թե սա որքանով է հնարավոր ապահովել»։

Նա նաև նշեց, որ երկրորդ խնդիրն այն է, թե դրանից հետո ինչ է լինելու և ինչ է դա ընդհանրապես տալու։ «Ոչ իշխանական ուժերի գործը իշխանափոխություն կազմակերպելն է, ոչ թե պահի ազդեցության տակ որոշումներ կայացնելը»։

Նա ընդգծեց, որ իշխանությունն ակնհայտորեն մեծամասնություն է ԱԺ-ում, այդ պատճառով էլ փողոցում մարդկաց մոբիլիզացիան պարտադիր պայման է։ «Դրա համար ենք մենք ասում, որ խոսքով հնարավոր չէ հասնել իշխանափոխության, դրա կարևոր պայմանը հենց մարդկանց փողոցում մոբիլիզացիան է, բայց խորհրդարանական գործիքակազմը անհրաժեշտ է գործընթացները կազմակերպելու համար»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին