Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 10:20 17-12-2024

Ինձնից շատ իմ ընտանիքի վրա ոչ ոք գումար չի ծախսում․ հարցում


«Հայաստանի Հանրապետության ոչ մի ընտանիք իր կարիքների համար այնքան գումար չի ծախսում, որքան որ այդ նույն ընտանիքի կարիքների համար ծախսվում է պետական բյուջեից»,- օրեր առաջ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի այս գրառումը օգտատերերի շրջանում մեծ քննարկման արժանացավ։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և քաղաքացիներից հետաքրքրվեց՝ արդյոք համաձա՞յն են վարչապետի այս հայտարարության հետ։

«Ինձնից բացի ոչ ոք իմ ընտանիքի վրա այդքան գումար չի ծախսում»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Անցորդներից մեկի խոսքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը շատ լավ ղեկավար է։

«Իհարկե ոչ։ Վարչապետը փիար է անում»,- ասաց մեկ այլ անցորդ։

«Նիկոլ Փաշինյանը գլուխը պատին է տալիս։ Նման բան չկա»,- նշեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։