copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:20 16-12-2024

58-ամյա և 43-ամյա տղամարդկանց մոտ խոշոր չափի թմրանյութ է հայտնաբերվել. shamshyan.com

Դեկտեմբերի 12-ին հերթական օպերատիվ տեղեկություն են ստանում ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները և ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու անմիջականանորեն ծագած հիմնավոր կասկածի առակայության հիմքով Գարեգին Նժդեհ փողոց և Արշակունյաց պողոտայի, ժողովրդին հայտնի «Կինոհայրենիքի» գետնանցումում ձերբակալում և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխում Երևանի բնակիչ 58-ամյա Հարություն Թ․-ին։

Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվում է թղթե փաթեթ, որի մեջ է լինում խոշոր չափի դեղնականաչավուն «մարիխուանա» տեսակի թմրանյութի նմանվող զանգված։

Փաստերի ճնշման տակ Հարություն Թ․-ն, հայտնում է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, իր անձնական օգտագործման համար է։

Նույն օրը Շենգավիթի ոստիկանները դարձյալ օպերատիվ տվյալները ստանալով մեկնում են Շիրակի փողոցի հասցեներից մեկը, որտեղ էլ ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալում և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխում Երևանի բնակիչ 43-ամյա Վահան Պ․-ին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվում է 2 հատ մոխրացած հետքերով կաթուցիչ, 1 հատ թղթե փաթեթ, որում դեղնականաչավուն «մարիխուանա» տեսակի թմրանյութի նմանվող զանգված է լինում։

Վահան Պ․-ն նույնպես հայտարարում է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, իր օգտագործման համար է։

Նշված դեպքերով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք նրանց հետ ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

Նշված անձինք բաց են թողնվել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին