copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:25 16-12-2024

Գրավատուն հայտնվել է ստրկացուցիչ վիճակում․ «ԱՄԻՕ ԲԱՆԿ»-ը հրաժարվում  է գրավը դադարեցնել․ ահազանգ

Փաստաբան Ղևոնդ Պապոյանը դիմել է Oragir.News-ին՝ ահազանգելով, որ «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն հրաժարվում է գրավը դադարեցնել։

«Հարկ եմ համարում բարձրաձայնել, որ «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն հրաժարվում է գրավը դադարեցնել, գրավատու Ա․ Ե-ին ստրկացուցիչ պահանջներ է ներկայացնում։

«ՕՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի նկատմամբ թիվ V18-029896 վարկային պայմանագրով գրավով ապահովված պարտավորությունը կազմում է 10.859.441.50 ՀՀ դրամ։ Գրավատու Ա․Ե-ն գրավը դադարեցնելու համար 13.09.2024թ․ ամբողջությամբ վճարել է պարտավորության գումարը / վճարել է 10.990.000 ՀՀ դրամ գումար/, սակայն «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն/այսուհետ Բանկ/ 22.10.2024թ․ N 8146-02 գրությամբ մերժել է գրավի դադարեցումը, պահանջելով գրավը դադարեցնելու համար ևս կատարել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասի 1-ին կետով չնախատեսված լրացուցիչ անօրինական վճարումներ։ Գրավատու Ա․ Ե-ն․ չունենալով այլ ելք ստիպված 18.11.2024թ. վճարել է Բանկի կողմից պահանջված 1.196.000 ՀՀ դրամ գումարը, որից հետո կրկին դիմել է Բանկին և խնդրել է գրավը դադարեցնել, սակայն Բանկը մինչ օրս չի դադարեցնում գրավը, նույնիսկ դիմումին չի պատասխանում, այլ ի պատասխան հեռախոսազանգերի Բանկի աշխատակիցը գրավի դադարեցման համար պահանջ է ներկայացնում հրաժարվել նաև Վերաքննիչ բողոքներից։

Գրավատու Ա․ Ե․-ն հայտնվել է ստրկացուցիչ վիճակում, գրավը դադարեցնելու համար Բանկը գրավատուին առաջարկում է վերջինիս համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններ, որից փորձում է օգտվել Բանկը։ Բանկի պահանջները չեն բխում օրենքի պահանջներից, իսկ քաղաքացի Ա․ Ե ներկա պահին չունի այլ ելք Բանկից ազատվելու համար»,- նշում է փաստաբանը։


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ