copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:27 16-12-2024

Ավան-Առինջում 2 օր է՝ լույս չկա, ՀԷՑ-ում էլ՝ կենդանի շունչ 

Առինջ գյուղի բնակչուհի Անի Գրիգորյանն ահազանգում է, որ Ավան-Առինջում 2 օր է՝ լույս չկա։

«Արդեն երկու օր է Ավան-Առինջ հատվածում լույս չկա։ ՀԷՑ-ից առհասարակ չեն պատասխանում։ Կենդանի շունչ չկա։ Անկանոն հոսանքն անջատում են։ Երկու գիշեր է լույս չի եղել, այսօր էլ չկա։ Զանգը այնքան եմ պահել, մինչև օպերատորը պատասխանել է։ Ասում է՝ խնդիր չկա, ժամը 1-ին կլինի, դրանից անցնում է ժամեր ու լույսը չեն տալիս։ Առավոտյան նորից եմ զանգում, բայց չեն պատասխանում։ Հետո մի կին պատասխանեց ու ասաց, որ հողի տակ մալուխը վնասվել է ու այդ աշխատանքերն են տանում։ Մեծ խնդրի առաջ ենք կանգնած, դրսում ձմեռ է, շատ ցուրտ է, մեքն էլ լրիվ հոսանքազրկված ենք»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց բնակչուհին։

Նշենք, որ վերջին շրջանում ՀԷՑ-ի աշխատակներից բնակիչների դժգոհությունների ալիքը չի դադարում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել

Ձեզ գուցե հետաքրքրի