Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:37 08-08-2022

Առինջում երիտասարդները հարվածել են ոստիկաններին, խոչընդոտել նրանց աշխատանքը. նախաձեռնվել է քրեական վարույթ

Օգոստոսի 6-ին, ժամը 21.30-ի սահմաններում, մայրաքաղաքի Աճառյան փողոցում ծառայություն իրականացրած պարեկները կրակոցների ձայն են լսել, ինչից անմիջապես հետո մեծ արագությամբ նրանց կողքով ընթացել է «Տոյոտա» մակնիշի մի ավտոմեքենա: Ենթադրելով, որ կրակոցները հնչել են հենց այդ մեքենայից, պարեկները շարժվում են «Տոյոտայի» հետևից: Առինջ գյուղի սկզբնամասում նրանք նկատում են մեքենան, որի շուրջը հավաքված էին 20-25 հոգի: Պարեկները մոտենում և պահանջում են հայտնել մեքենայի վարորդի տվյալները, սակայն երիտասարդները չեն ենթարկվում նրանց օրինական պահանջին, հնչեցնում են հայհոյանքներ, ձեռքերով ու ոտքերով խփում նրանց, նույնիսկ թույլ չեն տալիս նստել ծառայողական ավտոմեքենան, նաև վնասում են մեքենան:

Րոպեներ անց օգնության է հասնում պարեկային նոր կարգախումբ, և երիտասարդներից երկուսը` 28 ու 32 տարեկան, Առինջ գյուղի բնակիչներ, ձերբակալվում ու տեղափոխվում են ոստիկանություն:

Դեպքի առթիվ Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ` քրեական օրենսգրքի երկու հոդվածի հատկանիշներով` պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը և հրազենի ապօրինի շրջանառությունը:

Աճառյան փողոցում հայտնաբերվել են պարկուճներ և այլն։ Առինջ գյուղում հայտնաբերվել և պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան։

Հորդորում ենք բոլորին` ոչ մի պարագայում չխոչընդոտել ոստիկանության ծառայողների աշխատանքը. յուրաքանչյուր հակաիրավական արարքի տրվելու է համապատասխան քրեաիրավական գնահատական։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել