copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:33 15-12-2024

Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ականավոր բժիշկ Հայրապետ Գալստյանի մահվան կապակցությամբ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ականավոր բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հայրապետ Գալստյանի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են նախագահի գրասենյակից։

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանում և նրա սահմաններից դուրս մեծ հեղինակություն վայելող բժիշկ-գիտնականի մարդկային և մասնագիտական որակները, նրա զգալի ավանդը Հայաստանում բժշկագիտության, մասնավորապես՝ ուռուցքաբանության զարգացման ասպարեզում, ոլորտը երիտասարդ բժիշկ-մասնագետներով համալրելու և բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու գործում:

Նախագահ Սարգսյանը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել Հայրապետ Գալստյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը