copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 20:49 12-12-2024

Ֆրանսիայի մշակույթի նախարարը ցանկացել է Փարիզի Աստվածամոր տաճարի մուտքը դարձնել վճարովի

Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դատին, ով հրաժարական է տալիս կառավարությանն անվստահություն հայտնելուց հետո, մտադիր է ապահովել, որ Աստվածամոր տաճարի մուտքը վճարովի դառնա բոլոր նրանց համար, ովքեր չեն հաճախում կրոնական պատարագի։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

2026-ին Փարիզում կայանալիք մունիցիպալ ընտրությունների քարոզարշավը սկսելու կապակցությամբ նախարարը կրկնել է իր դիրքորոշումը։ «Ես մտադիր եմ դրան հասնել», - ասել է նա իր համախոհների հետ հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝ զբոսաշրջիկները, ովքեր գալիս են, օրինակ, Ավստրալիայից, չեն հաշվարկում իրենց բյուջեն 30 եվրոյի ճշգրտությամբ։

Զբոսաշրջիկների համար Աստվածամոր տաճար մուտք գործելու համար հինգ եվրո վճարի գաղափարը Դատին ներկայացրել է հոկտեմբերի 23-ին: Նրա խոսքով՝ դա տարեկան կհանգանակի 75 միլիոն եվրո, ինչը կփրկի Փարիզի և Ֆրանսիայի բոլոր եկեղեցիները։

Փարիզի թեմը դեմ էր նման նախաձեռնությանը՝ հիշեցնելով եկեղեցիների և պետության բաժանման մասին օրենքը և եկեղեցու հիմնարար առաքելությունը՝ ընդունել բոլոր տղամարդկանց և կանանց առանց որևէ պայմանի։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ