copy image url
Ավելին 1 տարի առաջ - 20:34 12-12-2024

«Թայմ» ամսագիրը տարվա մարդ է ճանաչել Դոնալդ Թրամփին

«Թայմ» (Time) ամսագիրը տարվա մարդ է ճանաչել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին։ Փոխանցում է Azatutyun-ը։

Սա արդեն երկրորդ անգամն է, որ Թրամփը հայտնվում է ամսագրի շապիկին, առաջին անգամ նա տարվա մարդ էր ճանաչվել 2016 թվականին, երբ առաջին անգամ ընտրվեց նախագահի պաշտոնում։ «Թայմին» տված հարցազրույցում Նահանգների ընտրված նախագահը քննադատել է Ուկրաինայի կողմից ԱՄՆ-ի մատակարարած հրթիռների օգտագործումը՝ Ռուսաստանի տարածքի խորքերը գրոհելու համար, հայտարարելով, որ ինքը կփոխի ԱՄՆ քաղաքականությունը Ուկրաինայի հարցում։

Իրանի դեմ հնարավոր պատերազմի մասին հարցին պատասխանելով՝ Թրամփը նշել է, որ «ամեն ինչ կարող է պատահել»։

ԱՄՆ միգրացիոն քաղաքականությանն անդրադառնալով՝ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է միգրանտների արտաքսման գործում զինվորականների ներգրավել։ Երեխաների պատվաստման ծրագրերի վերաբերյալ Թրամփը նշել է, որ մեծ քննարկում է ունենալու պատվաստումների դեմ հանդես եկող Ռոբերտ Քեննեդիի հետ՝ պատվաստումներն ընդհանրապես դադարեցնելու վերաբերյալ։

Բացի այդ, Թրամփը նշել է, որ կարող է վետո դնել բյուջեի վրա, եթե այն չհամապատասխանի նոր ստեղծվող Կառավարության արդյունավետության դեպարտամենտի չափանիշներին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը