Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 21:51 11-12-2024

Եվրամիությունում համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթը

Եվրամիության երկրների մշտական ​​ներկայացուցիչները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Հունգարիայի նախագահությունը։

«Մշտական ​​ներկայացուցիչները հենց նոր համաձայնեցրել են պատժամիջոցների 15-րդ փաթեթը»,- նշված է Х սոցիալական ցանցում նախագահության տարածած հաղորդագրությունում։

Դրանում, մասնավորապես, նշվում է, որ սահմանափակումներ են մտցվելու նոր ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ (այդ թվում՝ երրորդ երկրներից), որոնք «պատժամիջոցները շրջանցելու միջոցով անուղղակիորեն նպաստում են Ռուսաստանի ուժեղացմանը ռազմական և տեխնոլոգիական ոլորտում»։ Բացի այդ, ըստ Հունգարիայի նախագահության, պատժամիջոցների փաթեթն ուղղված է լինելու երրորդ երկրների նավերի դեմ։

Եվրոպական մամուլը հիշեցնում է, որ այս պատժամիջոցները դեռ պետք է հաստատի ԵՄ խորհուրդը։

Նոյեմբերին Bloomberg-ը, հիմնվելով տարբեր աղբյուրներից ստացած տեղեկատվության վրա, հայտնել էր, որ պատժամիջոցների նոր փաթեթում կարող են ներառվել առևտրային լրացուցիչ սահմանափակումներ, ինչպես նաև ռուսական գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի ավելացում։ Հունգարիայի նախագահության հաղորդագրությունում այդ մասին ոչինչ չի նշվում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել