copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 15:40 10-12-2024

Ծայրահեղ անընդունելի է Հովիկ Աղազարյանի հետ կատարվողը. Թագուհի Թովմասյան

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1948 թվականի դեկտեմբերի 10-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։ 1950 թվականին Գլխավոր ասամբլեայի առաջարկով տարբեր պետություններ և կազմակերպություններ, իսկ այսօր նաև ամբողջ աշխարհը, դեկտեմբերի 10-ը նշում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր։

Եվ հատկապես այսօր՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրը, կարևոր է հիշեցնել, որ մարդու իրավունքների պաշտպանությունը ոչ միայն իրավական դաշտի, այլև քաղաքական և բարոյական պարտավորություն է:

Հետհեղափոխական Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացման խոստումներին հակառակ` կոպտագույնս ոտնահարվում են դրանք:

1. Տարբեր մասնագետներ ահազանգում են, որ դատական համակարգը իշխանությունների կողմից ճնշումների և քաղաքական միջամտությունների է ենթարկվում, ինչը հաստատվեց նաև ՍՄՍ-ների միջոցով ազատումների շքերթով: Չնայած որոշ բարեփոխումներին, դատավորների որոշումների վրա ազդեցություն գործելու դեպքերը մնում են մտահոգիչ։ Դատական անկախությունը հենասյուն է մարդու իրավունքների պաշտպանության համար, որը խախուտ է:

2. Հայաստանում լրագրողները և լրատվամիջոցները շարունակում են ճնշումների ենթարկվել. ծեծ, բռնություն, հավատարմագրումից զրկում, վիրավորանքներ... Խոսքի ազատությունը լրջագույնս վտանգված է. ԱԺ նախագահի 25-ից ավել հայցերն ապացուցում են, որ բարձրագույն իշխանությունը չի հանդուրժում ազատ խոսքը:

3. Պատգամավորի անձնական տվյալների և, մասնավորապես, նրա հեռախոսազանգերի կամ հաղորդագրությունների շրջանառությունը իշխող խմբակցության մեջ լրջագույնս խախտում է անձնական կյանքի իրավունքը: Ծայրահեղ անընդունելի է Հովիկ Աղազարյանի հետ կատարվողը:

4. ... կարող եք ցանկը շարունակել ինքներդ, որը վստահ եմ շատ երկար է ...»:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում