Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 17:44 08-12-2024

Ով էլ որ եկավ, իր բյուջեն կլցնե, ժողովրդի վրա թքած ունեն․ հարցում՝ Գյումրիում

Այսօր մեկնարկել են Գյումրիի նախնական ընտրությունները։

Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնի համար ինքնառաջադրվել և կպայքարի 7 թեկնածու՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Դավիթ Առուշանյանը, Կարեն Սարուխանյանը, ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն Սարիկ Մինասյանը, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, Գյումրու ավագանու անդամ Շավարշ Արամյանը, 33-ամյա Լևոն Անանյանը, Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրացման բաժնի ավագ մասնագետ Էմմա Բարսեղյանը:

Oragir.News-ի թղթակիցը շրջել է Գյումրիի փողոցներում, հարցրել քաղաքացիներին, թե արդյոք ճանաչո՞ւմ են Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածուներին։

«Ոչ մեկին էլ չեմ ուզենա ճանաչեմ։ Ով էլ որ ընտրվի, ժողովրդի մասին կմտածե՞։ Ով էլ որ եկավ, իրա բյուջնե կլցնե։ Ժողովրդի վրա թքած ունեն։ 36․000 դրամ թոշակ ստանամ, կրնա՞մ ապրել»,-ասաց քաղաքացիներից մեկը՝ շեշտելով, որ միայն Վարդան Ղուկասյանն է ժողովրդի մասին մտածող քաղաքապետ եղել։

Հարցվածների մեծամասնությունը չէր ճանաչում թեկնածուներին։

«Ո՛չ կճանչենք, ո՛չ էլ ցանկություն ունենք ճանչնելու»,-ասաց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը