copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:01 06-12-2024

Պատշգամբի փլուզումից տուժած տղամարդը վերակենդանացման բաժանմունքում է. մանրամասներ

Հայտնել էինք, որ այսօր Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի պատշգամբը փլուզվել է. կա տուժած:

36-ամյա Ֆ.Հ.-ին տեղափոխել են Գյումրիի բժշկական կենտրոն։

Oragir.News-ին Գյումրիի բժշկական կենտրոնից փոխանցեցին, որ պատշգամբի փլուզումից տուժած տղամարդը վերակենդանացման բաժանմունքում է։

«Գյումրու բժշկական կենտրոն է ընդունվել բազմակի վնասվածքներով՝ կոտրվածքներով քաղաքացի, այժմ բուժում է ստանում վերակենդանացման բաժանմունքում։ Անցել է բոլոր անհրաժեշտ հետազոտություննեը, ստանում է անհրաժեշտ բուժում, վիճակը գնահատվում է ծանր-կայուն»,-փոխանցեցին Գյումրի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից։