Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:10 06-12-2024

Շինություն, ավտոմեքենա, 3 մլն կանխիկ, 2 մլն եկամուտ․ Աննա Հակոբյանի գյումրեցի ազգականի ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Դեկտեմբերի 8-ից 10-ը Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարի համար անցկացվելիք փրայմըրիզին կմասնակցի 7 թեկնածու․ ՔՊ-ական պատգամավորներ Կարեն Սարուխանյանն ու Դավիթ Առուշանյանը, Աննա Հակոբյանի ազգական Վահագն Մկրտչյանը, Շիրակի նախկին մարզպետի խորհրդական Լևոն Անանյանը, ավագանու ՔՊ-ական անդամ Շավարշ Արամյանը, ՔՊ երիտթևի Շիրակի համակարգող Էմմա Բարսեղյանը, Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի ստորաբաժանման պետ Սարիկ Մինասյանը։ Oragir.News-ն այս կապակցությամբ օրերս հայտնել էր, որ փրայմերիզի ամենահավանական հաղթողը հենց Աննա Հակոբյանի ազգականն է՝ Վահագն Մկրտչյանը։

Oragir.News-ն այսօրվանից կուսումնասիրի և իր ընթերցողներին կներկայացնի, թե ինչ ունեցվածք են հայտարարագրել Գյումրու քաղաքապետի ԺՊ-ի պաշտոնին հավակնող ՔՊ-ականներն ու նրանց ընտանիքի անդամները։

Սկսենք ամենահավանական թեկնածուից՝ Աննա Հակոբյանի ազգական Վահագն Մկրտչյանից, ով նախկինում զբաղեցրել է Գյումրու փոխքաղաքապետի պաշոտնը, սակայն «Բալասանյան դաշինք»-ի հետ քաղաքական ապահարզանից հետո վերջինս զրկվեց պաշտոնից։

Որպես անշարժ գույք՝ Մկտչյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ հասարակական նշանակության մի շինություն՝ Շիրակի մարզի Գյումրի համայնքում, որը նա գնել է 2021 թվականի մարտի 16-ին։ Տարեվերջին այս շինությունը պահպանվել է։

Որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 2013 թվականի արտադրության MAZDA մակնիշի ավտոմեքենա, որ գնել է 2022 թվականի հուլիսի 29-ին։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։

Մկրտչյանի բանկային հաշիվները դատարկ են եղել, նա նախընտրում է իր գումարները կանխիկ պահել։ Պաշտոնը դադարեցնելու դրությամբ նա ունեցել է 3 մլն դրամ կանխիկ գումար։

Հաշվետու տարում նրա եկամուտները կազմել են 2 մլն 84․357 դրամ, որը Գյումրու համայնքապետարանից ստացած աշխատավարձն է։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը պաշտոնի ստանձնման կամ դադարեցման օրվա դրությամբ 209․711,4 դրամ։

Մկրտչյանի կինը՝ Աննա Մկրտչյանը, շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։ Կանխիկ և անկանխիկ միջոցներ նույնպես Աննա Մկրտչյանը չի հայտարարագրել։

Նրա տարեկան եկամուտը կազմել է 117․615 դրամ, որը ամուսնուց՝ Վահագն Մկրտչյանից ստացած աշխատավարձն է։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 152․558 դրամ։

Վահագն Մկրտչյանի հայրը՝ Հրաչ Մկրտչյանը, մայրը՝ Գայանե Մկրտչյանը, և քույրը՝ Կիմա Մկրտչյանը, գույքի և եկամուտների հայտարարագրեր չեն ներկայացրել, ինչը օրենքի կոպիտ խախտում է։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան