Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 11:35 06-12-2024

«Գործադուլ» կոչվածը PR ակցիա էր. Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կանեցներում» զուգարաններ չկան. հերթական PR ակցիան։

Մի քանի ժամում 700-800 հոգի հավաքվեցին ու սկսեցին բողոքել՝ առանց քաղաքական ենթատեքստի, ուղղակի «կանեցներում» զուգարանների խնդրից։

Տնտեսագետ, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ Հրայր Կամենդատյանը ավտոբուսների վարորդների «գործադուլի» իրական, բայց քողարկված դրդապատճառներ է վերլուծել Azg.am-ի հետ զրույցում։

«Գործադուլ» կոչված ակցիան PR ակցիա էր. քաղաքապետարանի մանուկ փոխքաղաքապետ Սուրիկ Գրիգորյանը միանգամից դիմում է դատախազություն, 30-ից ավելի վարորդների նկատմամբ միանգամից գործ են հարուցում, նրանց գործից հեռացնում են։

Այն, որ սրա տակ կար սցենար, առաջին իսկ պահից էինք հասկացել։ Փորձ էին անում «գործադուլի» միջոցով հանրության շրջանում «ջերմաստիճան» ստուգել՝ ի վերջո, այս «բարեփոխումը» արդարացվա՞ծ է, թե՞ ոչ։
Վարչապետն ԱԺ-ում նշեց, որ քաղաքապետարանի «բարեփոխումների» արդյունքում ինչ-որ մարդիկ լափամանից հեռացվել են։ «Լափամանին» մոտ գտնվող սուբյեկտ կարող են լինել վարորդները և հավաքակայանի ղեկավար անձնակազմը։ Եթե վարչապետի պնդմամբ՝ վարորդները ստվերի հետ կապ չունեն, ուրեմն հավաքակայանի ղեկավարներն են ստվերային գումարները հավաքող բուրգի գագաթը, այդ դեպքում ինչո՞ւ նրանք մինչև հիմա աշխատանքից ազատված չեն»,- տրամաբանական հարց է ուղղում Հրայր Կամենդատյանը։

Բայց բոլորս ենք մինչև նոյեմբերի 1-ը հանրային տրանսպորտ նստել, վարորդին վճարել կամ 2 հատ 50 դրամանոց, կամ՝ այլ գումար՝ մանրի վերադարձման կանոնով։

Մի՞թե պարզ չէ, որ առձեռն վճարված գումարից նաև վարորդներն են յուրացրել։

Հերթական թատրոնը։ «Լափաման», «ասֆալտին կփռենք» և այսօրինակ բառապաշարով ելույթի պակաս չունենք. վարորդների «գործադուլը» հերթական ներկայացումն էր. վստահ է տնտեսագետը»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել