copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:49 05-12-2024

Ձմեռ պապիկի շորեր էր հագնում ու գյուղի երեխաներին ուրախացնում․ մանրամասներ՝ Արևշատ գյուղի ողբերգական դեպքից

Դեկտեմբերի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Արևաշատ գյուղի Էրեբունի փողոց 1-ին նրբանցքում մայրը հայտնաբերել է որդու դին։

Մահացածը նույն հասցեի բնակիչ 37-ամյա Սարգիս Չատինյանն է։ Պարզվել է նաև, որ թոշակառու մայրը որդու դին բերանքսիվայր ընկած վիճակում հայտնաբերել է նույն օրը, ժամը 16։45-ի սահմաններում, Արևաշատ գյուղի Էրեբունի փողոցի 76 հասցեում հոսանքի 6 հազար վոլտ սնուցման մետաղյա կայանի մեջ, հոսանքի վահանի դիմաց։

Oragir.News-ը կապ հաստատեց Արևշատի վարչական ղեկավար Արփենիկ Վարդանյանի հետ, ով մեզ հետ զրույցում պատմեց, որ մահացածը համեստ, ձեռք մեկնող տղամարդ է եղել։

«Սարգիսը միայնակ էր ապրում։ Ամուսնացած էր, մի զավակ ուներ, բայց կնոջից ու երեխայից առանձին էր ապրում։ Մոր և քրոջ հետ շփում ուներ, դե՝ մի գյուղից են։ Հողագործություն էր անում, մեզ էլ շատ էր օգնում։ Վատ բան չեմ տեսել։ Ավելին՝ Ձմեռ պապիկի շորեր էր հագնում ու գյուղի երեխաներին ուրախացնում։ Մայրը մոլորված քայլում էր և տղայի անունն էր տալիս, չէր կարողանում հանգստանալ։ Ինչպես բոլոր դեպքերում, այս դեպքում ևս ամբողջ գյուղը բնակչի կողքին կլինի»,-ասաց տիկին Վարդանյանը։

Հավելնք, որ 37-ամյա Սարգիս Չատինյանի հոգեհանգիստը կլինի վաղը՝ դեկտեմբերի 6-ին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը