copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 11:15 05-12-2024

Ֆրանսիայի խորհրդարանն անվստահություն է հայտնել կառավարությանը

Ֆրանսիայի խորհրդարանը հեռացրել է վարչապետին և կառավարության անդամներին՝ անվստահության քվե հայտնելով նրանց։ Նման բան տեղի է ունեցել վաթսուն տարվա ընթացքում առաջին անգամ։ Ֆրանսիայի վարչապետ Միշել Բառնիեի կառավարությունն իշխանության էր եկել ընդամենը երեք ամիս առաջ։

Ազգային ժողովում նման քվեարկության պատճառ է դարձել այն, որ վարչապետ Միշել Բառնիեն խորհրդարանում անցկացրել էր 2025 թ. սոցիալական ապահովագրության մասին բյուջեն՝ կիրառելով Սահմանադրության հոդվածներից մեկը և շրջանցելով պատգամավորների քվեարկությունը։

Կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը ներկայացրել էին ծայրահեղ ձախ կուսակցությունները, որոնց սատարել են ծայրահեղ աջերը՝ Մարին Լը Պենի գլխավորությամբ։

577-տեղանոց ազգային ժողովի 331 պատգամավորները քվեարկել են կառավարությանն անվստահություն հայտնելու օգտին։ Այժմ Բառնիեն պետք է հրաժարականի դիմում ներկայացնի երկրի նախագահ Էմանուել Մակրոնին։

Ամռանը Ֆրանսիայում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո խորհրդարանում ոչ մի կուսակցություն չէր ստացել բացարձակ մեծամասնություն, և նախագահի կողմից վարչապետի նշանակումը տեղի էր ունեցել քաղաքական բարդ իրավիճակի պայմաններում։

Ելիսեյան պալատը հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 5-ի երեկոյան ուղերձով կդիմի ժողովրդին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին