copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:43 05-12-2024

ENNHRI-ն անդրադարձել է ՀՀ ՄԻՊ հաստատության վերահավատարմագրման արդյունքներին

Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցն (ENNHRI) անդրադարձել է 2024 թվականի հոկտեմբերին կայացած Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) կողմից իրականացված մարդու իրավունքների ազգային այն հաստատությունների վերահավատարմագրման արդյունքներին, որոնք նաև հանդիսանում են եվրոպական ցանցի անդամ։

Ներկայացվել են Հայաստանի, Դանիայի, Վրաստանի, Հունաստանի մարդու իրավունքների ազգային հաստատությունների վերահավատարմագրման, ինչպես նաև Շվեդիայի մարդու իրավունքների ազգային հաստատության հավատարմագրման արդյունքները՝ վստահելիության և անկախության A դասի բարձրագույն կարգավիճակի վերաբերյալ։

Անդրադարձ կատարելով Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը` հատուկ շեշտադրվել է վերջինիս ակտիվ ներգրավվածությունը հրապարակային եղանակով հասցեավորելու Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում առկա առանցքային խնդիրները` վերաբերելի, այդ թվում՝ խտրականության, խոցելի իրավիճակում գտնվող անձանց իրավունքներին առնչվող հարցերին:

Առաջարկություններ են ներկայացվել մի շարք ուղղություններով, մասնավորապես՝ Մարդու իրավունքների պաշտպանի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու, Պաշտպանի պաշտոնավարման ժամկետի, պետական բյուջեից բավարար բավարար ֆինանսական միջոցների տրամադրման և այլ հարցերի վերաբերյալ։

ENNHRI-ն իր անդամներին տրամադրել է հատուկ աջակցություն ողջ գործընթացի ժամանակահատվածում և շարունակում է իր համագործակցությունը ցանցի անդամների հետ նաև Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) հավատարմագրման հարցերով ենթահանձնաժողովի կողմից մարդու իրավունքների ազգային հաստատություններին վերահավատարմագրման շրջանակներում ներկայացված հանձնարարականների իրացման հարցում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում