Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:38 03-12-2024

Սա ինքնիշխանությանը վնաս հասցնող բյուջե է․ դեմ ենք քվեարկելու․ Արթուր Խաչատրյան

«20 օր առաջ, երբ քննարկում էինք բյուջեի նախագիծը, հայտարարում էինք, որ այս բյուջեի հիմքում դրված կանխատսումները խիստ լավատեսական են և իրականությունց շատ հեռու։ Մի քանի օր հետո Կառավարությունը հասկացավ և 10%-ով կրճատեց տնտեսական աճի իրենց կանխատեսումը։ Ավելի է պակաս լինելու, քանի որ հաշվարկներն ու պնդումները, որ մեր տնտեսական պոտենցիալը մեծացել է, սուտ է»,- այսօր ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«20 օր առաջ, երբ քննարկում էինք բյուջեի նախագիծը, իշխանությունները, խորհրդարանական մեծամասնությունն ամեն ինչ անում էին, որպեսզի քննարկումները շեղեին բյուջեի փաստաթղթից։ Պատճառն այն է, որ հպարտանալու որևէ բան չունեն, տնտեսական աճը դանդաղում է, հարկային եկամուտներն ու կապիտալ ծախսերը թերակատարվել են, զբոսաշրջիկների թիվը նվազել է, դրամական փոխանցումներն ու զուտ ներհոսքը կրճատվել է, արտաքին առևտուրը գալիք տարի 40%-ով կրճատվելու է, դեֆիցիտը գերազանցելու է 600 միլիարդը, ՀՀ պետական պարտքը հատելու է 6 տրիլիոն դրամի շեմը։ Որպեսզի արդյունաբերության աճ նկարեն, կառավարությունը կախարդական փայտիկով ոսկու արդյունաբերություն է զարգացնում»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ 2025 թվականի պետական բյուջեն ձախողումներ շարունակող, ինքնիշխանությանը վնաս հասցնող բյուջե է։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը