Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:51 02-12-2024

Արծրուն Հովհաննիսյանը երևի աշխատանք չունի, դրա համար է միացել Աննա Հակոբյանին․ հարցում

ՀՀ Պաշտպանության նախարարության նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը միացել է Աննա Հակոբյանի՝ «Կրթվելը նորաձև է» նախաձեռնությանը։

«Ես՝ Արծրուն Հովհաննիսյանս, որպես զինվորական և պատմաբան, խորապես գիտակցում եմ կրթության անգնահատելի դերը մեր հասարակության զարգացման և առաջընթացի գործում։ Այս համոզմունքով լիարժեք աջակցում եմ ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությանը՝ 2025 թվականը հայտարարել Կրթության տարի։ Սա կլինի կարևոր քայլ՝ հիմք դնելու գիտակից, հզոր և պաշտպանված պետության կերտմանը: Միասին կարող ենք կառուցել այն Հայաստանը, որտեղ կրթությունը կդառնա ամենամեծ ուժը, իսկ գիտելիքը՝ անպարտելի զենքը։

#ԿրթվելըՆորձեւԷ #ՀզորՊետությունԿրթությամբ»,- գրել էր նա։

Oragir.News-ը այսօր շրջել է մայրաքաղաքով և անցորդներին հարց ուղղել. «Ինչո՞ւ է Արծրուն Հովհաննիսյանը միացել Աննա Հակոբյանի «կրթվելը նորաձև է» արշավին»։

Հետաքրքրին այն է, որ անցորդներից շատերը ասացին, թե չեն ճանաչում Արծրուն Հովհաննիսյանին։ Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ քաղաքականությամբ չի զբաղվում։

«Արծրուն Հովհաննիսյանը երևի աշխատանք չունի, դրա համար է միացել Աննա Հակոբյանին»,-ասաց անցորդներից մեկը։

«Հայաքվե» նախաձեռնության խորհրդի անդամ Արամ Պետրոսյանի կարծիքով էլ՝ Արծրուն Հովհաննիսյանը և Աննա Հակոբյանը մշակված ծրագիր ունեն։

«Օրինակ՝ կարող են Սյունիքը հանձնել։ Արծրուն Հովհաննիսյանը կարող է լավ ծրագրավորել»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ