Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 10:16 02-12-2024

Ավտոբուսներում և միկրոավտոբուսներում արդեն հնարավոր է վճարում իրականացնել բանկային քարտերով

«Արդեն բոլոր ավտոբուսներում և միկրոավտուբուսներում հնարավոր է վճարում իրականացնել ֆիզիկական բանկային քարտերով՝ ՀՀ բանկերի կողմից թողարկված»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը․ «Այս գործարքները միջնորդավճար չեն ենթադրում քաղաքացիների կողմից։ Միջնորդավճարները վճարվում են «Թելսել»-ի կողմից»,- ասաց Սուրեն Գրիգորյանը՝ նշելով որ հաջորդիվ քարտային վճարման հնարավորություն կլինի նաև Մետրոպոլիտենում։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեցմ որ դեռևս ավտոբուսներում չի գործում հեռախոսների NFC (Apple Pay, Google Pay) վճարման տարբերակը, բայց շուտով ծրագրային այս տարբերակը ևս կլրացվի:
Նշվեց նաև, որ այսօրվանից 15 նոր տրոլեյբուս է գիծ դուրս գալու: Եվ արդեն Հայաստանում են գտնվում 8.6 մետրանոց 171 նոր ավտոբուսները, որոնք գիծ դուրս կգան ամենաուշը հունվարի 1-ին:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան