copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:09 01-12-2024

Արամ Ա Վեհափառ Հայրապետը հետևում է Հալեպում տեղի ունեցող իրադարձություններին

Արամ Ա Վեհափառ Հայրապետը հետևում է Հալեպում տեղի ունեցող իրադարձություններին։ Հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից․

«Այսօր ամբողջ օրուան ընթացքին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը շարունակեց մօտէն հետեւիլ Հալէպի մէջ զինեալ խմբաւորումներու յարձակումներու հետեւանքով ստեղծուած մտահոգիչ իրավիճակին։
Վեհափառ Հայրապետը մնայուն կապի մէջ ըլլալով առաջնորդ սրբազանին եւ համայնքի պատասխանատուներուն հետ, իր բարձր գնահատանքը յայտնեց անոնց, որ բարձրագոյն աստիճանի պատասխանատու ոգիով մօտէն կը հետեւին հայ համայնքին բարօրութեան։

Յայտնենք, որ զինեալ բախումները ընդհանրապէս հեռու են հայկական թաղամասերէն։

Ընդդիմադիր զինեալները ներկայացնող անհատներ այցելելով հայ եւ քրիստոնեայ համայնքներու պատկանող բնակարաններ ու կեդրոններ՝ յայտնած են, թէ պասրաստ են առօրեայ կենցաղային կարիքներու ապահովման գծով հարկ եղած օժանդակութիւնը ցուցաբերել կամ որեւէ դժուարութեան պարագային օգտակար դառնալ։

Նշենք նաեւ, որ առաջնորդ սրբազանը եւ հայ համայնքի պատասխանատուները, թէ՛ Հալէպի եւ թէ՛ Քէսապի մէջ, թելադրած են մեր ժողովուրդի զաւակներուն տուները մնալ եւ անհրաժեշտութեան պարագային կապ հաստատել ազգային առաջնորդարանին կամ համայնքային կեդրոններուն հետ»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը