copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:33 30-11-2024

Նիկոլն իր կադրային փոփոխություններով հերթական անգամ անարգեց Սահմանադրությունը. Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Քաղաքացի Դավիթ Խաչատրյանը նրան հարցրել է.

«Նիկոլն իր կադրային փոփոխությունների ձևով և ուղղություններով հերթական անգամ անարգեց մեր Սահմանադրությունը և հաստատեց, որ Հայաստանում չկա անկախ դատաիրավական համակարգ։ Բայց Արևմուտքը կրկին լռում է, կարծես ոչինչ տեղի չի ունեցել։ Ինչո՞ւ է այդպես»:

Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է.

«Արտաքին նեոլիբերալ շրջանակները, որոնք դեռևս հանդես են գալիս Արևմուտքի անունից, ոչ թե աչք են փակում Նիկոլի «լուկաշենկոյացման» վրա, այլ խրախուսում են այն, և ոչ միայն՝ իրենց լռությամբ։

Ես վստահ եմ, որ երկրում ուղղորդված, քաղաքականացված և կախյալ իրավապահ ու դատական համակարգեր ստեղծելու իրական ճարտարապետները գտնվում են դրսում։ Նրանք են գծել մեկ անձից կախված, մեկ կենտրոնից կառավարվող, ռեպրեսիվ գործիքի վերածված ուժային և դատական բլոկներ կերտելու ճանապարհային քարտեզը։ Սա պարզ էր հենց 2018 թվականից և իշխանազավթման օպերացիայի կարևոր մասն էր։

Ասեմ ավելին (կալանավորումիցս առաջ այդ մասին հրապարակավ ակնարկել էի)՝ դեռևս 2018թ.-ի հունիսին Հայաստան այցելած Եվրախորհրդարանի պատվիրակությանն այն ժամանակվա ԵՄ դեսպան Սվիտալսկին որպես պաշտոնական՝ հրամցրել էր մի փաստաթուղթ, որը հեղինակել էր «Սորոսի» հիմնադրամը, և այդ փաստաթղթում ուղիղ տեքստով գրված էր, որ «հեղափոխության հաղթանակն» ամրապնդելու համար նոր իշխանությունները պիտի իրենցով անեն ամբողջ իրավապահ և դատական ոլորտները (Փաստաթուղթն այս պահին ձեռքիս տակ չէ, այն կհրապարակեմ, երբ տնային կալանքից ազատվեմ)։

Դնենք մի կողմ, որ փաստորեն դեսպան Սվիտալսկին ոչ միայն Եվրոպական Միության, այլև «Սորոսի» դեսպանն էր։ Հիշենք, որ Նիկոլն արդեն վեց տարի է, ինչ հենց այս ծրագիրն է իրականացնում»։

Ամենից շատ դիտված

22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է
23:10 Հրաձգության Հայաստանի հավաքականը թիմային պայքարում աշխարհի չեմպիոն է
22:49 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը 5 տարի է` չի աշխատում. մեղավորը նախագիծն է
17:35 Ծորակից եկող ջրից սատկած լեշի հոտ էր գալիս․ ֆեյսբուքյան օգտատեր
18:02 Աշխատավարձերի խորը բևեռացում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. ղեկավարման խնդի՞ր, թե՞ անարդարություն
19:28 Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
21:23 Էսօր ամենաշքեղ մամայիս ծնունդն ա. Լուիզա Ներսիսյանի դստեր շնորհավորանքն ու կեսգիշերային անակնկալը