copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:41 29-11-2024

Ադրբեջանը լուրջ խնդիրներ ունի. եթե գոնե մի քանի տարի կարողանանք դիմադրել, սեփական ժողովուրդը կսրբի Ալիևին. «Հայաքվե»

Ադրբեջանն այսօր լուրջ խնդիրներ ունի։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաքվե» նախաձեռնությունը:

«Տնտեսական աճը շատ ցածր է, նավթի հանույթը նվազում է, սոցիալական խնդիրները սրվում են։ Հաջորդ տարի Ադրբեջանը ստիպված է 7%-ով նվազեցնել իր պաշտպանական բյուջեն, 20%-ով նվազեցնել Արցախի օկուպացիայի վրա կատարվող ծախսերը։

Չորս տարում Ադրբեջանը մոտ 11 մլրդ դոլար է ծախսել Արցախի յուրացման վրա, բայց ընդամենը 8000 մարդ է կարողացել վերաբնակեցնել պաշտոնական տվյալներով, նրանցից շատերն էլ թղթի վրա են այնտեղ բնակվում, իրականում հեռանում են, ընդ որում` որքան ակտիվ մենք խոսենք վերադարձի մասին, այնքան շատ կհեռանան։

Ադրբեջանցի ժողովուրդը մոտ 15 000 զոհ է տվել Արցախի զավթման համար, բայց իրականում դրանով փաստացի բան չի շահել, այդ պատճառով էլ այնտեղ սրվում են սոցիալական և քաղաքական հակասությունները: Վերջին խորհրդարանական ընտրություններին մասնակցությունն ընդամենը 14% է կազմել, նույնիսկ լցոնմամբ 37% են նկարել, որն ակնհայտ հիասթափության նշան է։

Ալիևի միակ փրկօղակը հակահայկականությունն է, և եթե գոնե մի քանի տարի կարողանանք նրան դիմադրել, սեփական ժողովուրդը պատվանդանից վար կբերի և կսրբի նրան»,-ասված են «Հայաքվե» նախաձեռնությունը:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը

Ձեզ գուցե հետաքրքրի