copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 10:30 29-11-2024

Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներից տուժել է 32 ոստիկան, կան բերման ենթարկվածներ

Վրաստանի ՆԳՆ հատուկջոկատայիններն ամբողջությամբ դուրս են մղել ցուցարարներին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայից։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Ոստիկանությունը կրկին արցունքաբեր գազ է կիրառել. մի քանի հոգի բերման են ենթարկվել։ Ցուցարարները չեն դիմադրել իրավապահներին։

Ռուսթավելի պողոտայում ցուցարարների և ոստիկանների դիմակայությունը շարունակվել է ամբողջ գիշեր։ Ցուցարարներն այրել են աղբամաններ և փայտե աթոռներ՝ փորձելով հեռու մնալ իրավապահներից: Նրանց միջև ժամանակ առ ժամանակ բախումներ են եղել։ Ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել։

Մինչդեռ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին եվրոպացի առաջնորդներից «կոշտ արձագանք» է ակնկալում Թբիլիսիում բողոքի ցույցը բռնի ցրելու կապակցությամբ։

«Ես ակնկալում եմ կոշտ արձագանք եվրոպական մայրաքաղաքներից»,- գրել է Զուրաբիշվիլին X սոցիալական ցանցի իր էջում։

Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններից մինչև 2028 թվականը, ինչպես նաև հրաժարվում է եվրոպական դրամաշնորհներից:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը