Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:30 28-11-2024

Էկոնոմիկայի նախարարը ստել է․ պարարտանյութ արտադրողների հետ հանդիպում չի եղել

ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 13-ին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, թե ՀՀ-ում կենսաբանական պարարտանյութեր արտադրողների հետ քննարկում են իրականացնում՝ հասկանալու համար, թե ինչպիսի հնարավորություններ ունեն դրանց արտադրությունը զարգացնելու համար։

ՀՀ-ում օրգանական, կենսաբանական և բնական պարարտանյութեր արտադրող ընկերությունները շատ չեն, ընդամենը 6-ը`

«Զուլալ Ագրո»,
«Օռվակո»,
ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ՊՈԱԿ,
«Վիպեկո ԱՄ»,
«Գրին ֆարմ»,
«Ցեո Բիոտեխ»։

Oragir.News-ը զրուցել է նշված ընկերություններից 4-ի ներկայացուցիչների հետ և պարզել, որ նրանց հետ վերջին շրջանում որևէ հանդիպում չի եղել, ավելին՝ կան ընկերություններ, որոնց հետ նախարարության ներկայացուցիչները 2 տարի առաջ են հանդիպում-քննարկում ունեցել։

«Զուլալ Ագրո» գիտարտադրական կազմակերպության հիմնադիր Աննա Գրիգորյանը նույն օրն էր մեզ հետ զրույցում հայտնել, որ նման քննարկման մասին առաջին անգամ է լսում։

«Օռվակո»-ից երեկ հայտնել էին, որ տնօրենից կճշտեն և այսօր կպատասխանեն՝ Էկոնոմիկայի նախարարությունում հանդիպում-քննարկում եղե՞լ է, թե՞ ոչ։ Բայց տնօերնն ըստ երևույթն վախեցել է հարաբերությունները փչացնել նախարարության հետ և աշխատակցի միջոցով հետևյալ պատասխանն է փոխանցել․

«Տնօրենն ասաց՝ իր հանդիպումների մասին տեղեկատվությունը չի կարող հանրայնացնել»։

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ՊՈԱԿ-ից հայտնեցին, որ վերջին անգամ նման հանդիպում-քննարկում եղել է 2 տարի առաջ՝ 2022 թվականին։

«Վիպեկո ԱՄ» ընկերության հետ որևէ կերպ կապ հասատել չհաջողվեց, ընկերության էջում նշված հեռախոսահամարին երեկվանից չեն պատասխանում։ Ի դեպ, այս ընկերությունը կապում են իշխանականների հետ, և չի բացառվում, որ մեծ գումարների գործարքները կատարեն հենց նրանց հետ։

«Գրին ֆարմ» էկոլոգիապես մաքուր պարարտանյութ արտադրող ընկերությունից մեզ հայտնեցին, որ իրենց հետ ևս հանդիպում չի եղել։

«Էկոնոմիկայի նախարարությունից մեր գործարան եկել են 1-2 տարի առաջ»,- հայտնեցին ընկերությունից։

«Ցեո Բիոտեխ»-ի հետ ևս կապ հաստատել չհաջողվեց, բայց հաշվի առնելով, որ նշված ընկերությունների սոցիալական էջերում էլ որևէ տեղեկություն չկա նման հանդիպումների մասին, կարելի է եզրակացնել, որ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ԱԺ ամբիոնից ստել է։ Նա խաբել է ոչ միայն ԱԺ պատգամավորներին, այլև կառավարության անդամներին՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի։

Ի դեպ, սա առաջին դեպքը չե, երբ նախարարները կամ բարձրաստիճան այլ պաշտոնյաները զեկուցում են, հայտնում են մի բան, որը ավելի ուշ պարզվում է, որ այդպես չէ։ Կառավարության նախորդ նիստին նման դեպք էր եղել, երբ Փաշինյանը պարզեց, որ իրեն զեկուցվել է մի բան, որը պարզվել է սուտ է։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից

Ձեզ գուցե հետաքրքրի