Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:09 28-11-2024

Ձյունածածկ ճանապարհին հայտնվել էի վթարային վիճակում. Փաշինյանը՝ ձմեռային անվադողերով երթևեկելու պահանջի մասին

Նախատեսվում է փոփոխություններ կատարել ՀՀ ճանապարհային երթևեկության կանոններում և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների պայմաններում: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության նոյեմբերի 28-ի նիստին ներկայացրեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

Հանրապետությունում, ձյան կամ հորդառատ տեղումներով պայմանավորված, ընդհանուր օգտագործման ճանապարհներին գրանցվում են ՃՏՊ-ներ, որոնց պատճառներից է եղանակային պայմաններին չհամապատասխանող անվադողերով երթևեկելը:

«Ճանապարհային երթևեկության գործող կանոններում բացակայում է ձմեռային անվադողերով երթևեկելու պահանջը, ուստի առաջարկում ենք ճանապարհային երթևեկության կանոնների՝ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկում ավելացնել նոր պայմաններ, որոնց առկայության դեպքում կարգելվի տրանսպորտային միջոցների շահագործումը: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե՝

1. նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն լինի ձմեռային անվադողեր.

2. սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհների պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշակարի մնացորդի բարձրությունը կլինի 4 միլիմետր և դրանից պակաս.

3. ամռան ամիսներին արգելվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը, եթե դրանց վրա տեղադրված են բութակային հակասահքային անվադողեր»,- ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ձմռանը ձմեռային անվադողերով երթևեկելու պահանջին, նշել է՝ այն վարորդների համար որոշակի լրացուցիչ ծախս է, բայց սա որոշում էր, որ պետք է կայացնեին։

«Ուզում եմ իմ անձնական փորձով կիսվել։ Ես սկզբունք դարձրի ինձ համար, որ մեքենային պետք է լինի ձմեռային անիվ։ Սա այն բանից հետո, երբ ես իմ ընտանիքի անդամների հետ ձյունածածկ ճանապարհին հայտնվեցի վթարային վիճակում, և ես հասկացա, որ ընդամենը պատահականության բերումով ծանր հետևանքներ չունեցանք»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ