copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:13 28-11-2024

«Սուպերլիդերը». Փաշինյանը «նեղ կռուգին» անգամ բանի տեղ չի դնում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Իշխանական կուլիսներում այս օրերին բուռն քննարկում են ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի եւ վարչապետ Փաշինյանի խոսքի ու գործի հակասությունները։ Ժամանակին «սուպերլիդերությունը», «սուպերվարչապետությունը» եռանդով քննադատող Փաշինյանն այսօր մի քանի անգամ գերազանցել է բոլոր նախորդ սուպերլիդերներին ու սուպերվարչապետներին: Ժամանակին նա ասում էր. «Այդ համակարգում գործում են «սուպերլիդերներ», որոնք ոչ թե քննարկում են, այլ, ըստ էության, կայացնում են որոշումներ, իսկ մյուսներն այդ որոշումներին ենթարկվում են, եւ դրանով ամեն ինչ ավարտվում է»:

Իսկ իր հիմնադրած ուժի մասին ասում էր. «Այստեղ հավաքված են քաղաքացիական բարձր գիտակցություն ունեցող մարդիկ, եւ այստեղ գտնվող մարդկանց հնարավոր չէ կառավարել, ինչպես ընդունված է ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում»: Մինչդեռ վերջին օրերի կադրային ջարդը, հատկապես ՔՊ-ական պաշտոնյաներին ու պատգամավորներին sms-ներով ազատելը, Փաշինյանն անգամ ՔՊ իր «նեղ կռուգի» հետ չի քննարկել: Եվ միայն Հովիկ Աղազարյանի դիմադրությունից ու մերժում ստանալուց հետո է հավաքել վարչությանը, որ խնդրի լուծմանը մասնակցեն նաեւ ուսապարկերն ու օգնեն, որ իր կամքը կատարվի:

Ոհմակի պես, վախից ու ստորաքարշությունից ելնելով՝ կողմ քվեարկեն Աղազարյանին մանդատից զրկելու որոշմանը եւ հոգեբանական ճնշում գործադրեն, որ Աղազարյանը հասկանա` մենակ է մնացել պետական մամլիչի առաջ, ու նահանջի։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում