Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:38 26-11-2024

Ավինյանն է ասել, որ ֆուտբոլի դաշտը քանդեն. Լազոյի 6 շենքի փոքրիկ բնակիչ

Մեկ շաբաթ է, ինչ հանրային լայն քննարկման առիթ է դարձել Արշակունյաց պողոտայում գտնվող Լազոյի 6 շենքի դիմաց գտնվող ֆուտբոլի դաշտի տեղում 18-հարկանի շենքի կառուցումը, որին դեմ են ոչ միայն վերոնշյալ շենքի, այլև հարակից շենքերի բնակիչները։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքացիները հայտնեցին իրենց դժգոհությունը, կատարվողի վերաբերյալ։ Նրանց կարծիքով՝ շենքի կառուցումը հակասում է բոլոր իրավական գրված և չգրված նորմերին, սահմանափակում երեխաների խաղադաշտ ունենալու և դրանից օգտվելու իրավունքները։

Շենքի բնակիչների մեծ մասն ասացին, որ դա ոչ միայն երեխաների համար է կարևոր, այլև իրենց, քանի որ այդ դաշտում անցել է նաև իրենց մանկությունը, ճիշտ է՝ թենիսի դաշտ է եղել, բայց կարևորը, որ իր նպատակին ծառայել է, ժամանցի, խաղերի համար կարևոր տեղ է եղել։

«Մենք ընկերներով դպրոցից եկանք, պապաս ասաց․ «Գնա, տես՝ քանդում են ֆուտբոլի դաշտը։ Եկանք, սկսեցինք խաղալ, ու մեզ նկարեցին։ Ոստիկաններն ու Ավինյանն են ասել, որ քանդեն»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Լազոյի 6 շենքի փոքրիկ բնակիչը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ