copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:34 26-11-2024

Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրում է․

«Պարզվում է մեր ընդդիմությունը օրակարգի փնտրտուքի մեջ իր համար թիրախ գտավ իր իսկ խմբակցության անդամին՝ պատգամավոր Գեղամ Նազարյանին, և պատգամավոր Նազարյանի «մեղքն» այն է, որ նա ինձ հետ Վիետնամ է եկել հերիք չէ, նաև լուսանկարվել է ինձ հետ:

Իրավիճակը լրիվ անեկդոտային է, երկու օր առաջ մի պատգամավոր նեղսրտում է, որ իրեն Ժնև չեմ տարել, հիմա իրենք բոլորով նեղսրտում են, որ Գեղամ Նազարյանին տարել եմ, հիմա էլ գնում եմ Լեհաստանի ԱԺ նախագահի հետ հանդիպման, երկու անգամ ընդդիմությունից ներկայացուցիչ ենք ուզել ներգրավել, հրաժարվել են վախից երևի, դրանից առաջ էլ նեղսրտում էին, որ իմ պաշտոնական հրավերներիների ժամանակ ընդդիմությունից պատգամավոր չեմ տանում, տղերք, կողմնորոշվեք, մեկդ ասումա լավա, մյուսդ՝ դժգոհումա: Ընդդիմադիր բազմաթիվ պատգամավորներ ինձ հետ տարբեր երկրներ գործուղման են եղել և, անուններ չտամ, նույնիսկ մոտենում ասում են՝ բա ես այս կամ այն բարեկամական խմբի անդամ եմ, ինձ ինչի՞ չեք տարել, կանչել, պարոն Սիմոնյան:

Կամ պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ:
Ես ձեր տեսած եզակի լեգիտիմ ընտրված ԱԺ նախագահն եմ, հետո էլ մի հատ ՍԴ-ով վերահաստատված պաշտոնյան եմ, ի՞նչ խնդիր ունեք ինձ հետ խոսելու, տեղ գնալու շփվելու նկարվելու՞, մինչ այս պահը չի եղել: Կարող եմ անուններով հարկ եղած դեպքում ասել:

Իսկ, եթե խնդիրը նկարվելն է, ուղղակի մեր նկարները դեռ չի հրապարակվել, երևի դա է դարձել նեղվելու պատճառը:

Ամոթ է, ուղղակի ամոթ, բան ու գործ չունե՞ք»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ինսթագրամի սթորի բաժնում լուսակարներ էր հրապարակել Վիետնամից։ Օգտատերերի աչքից չէր վրիպել Ալեն Սիմոնյանի և Գեղամ Նազարյանի լուսանկարը, որտեղ ընդդիմադիր պատգամավորը թևանցուկ կանգնած է ԱԺ նախագահի հետ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում