copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:34 20-11-2024

Մխիթար Հայրապետյանը այցելել է Picsart Academy կրթական հաստատություն


ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը այցելել է Picsart Academy, որը հանրահայտ Picsart ընկերության կրթական հաստատությունն է՝ մասնագիտացած տեխնոլոգիական տարբեր ուղղություններով մասնագետների պատրաստման գործում։

Picsart Academy-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ նախարարը շրջել է ակադեմիայում, ծանոթացել դասընթացների բովանդակությանը, արդյունավետությանը, ուսանողների՝ աշխատանքի անցնելու հնարավորություններին։ Նշվել է, որ իրենք վերջին տարիներին կրթական տարբեր նախաձեռնություններով են հանդես գալիս՝ նպատակ ունենալով Հայաստանում ոլորտի բարձրորակ նոր մասնագետներ պատրաստել։

Իմ խոսքում Հայրապետյանը ներկայացրել է օրենսդրական այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են խթանելու նոր աշխատակիցների մուտքը տեխնոլոգիական ոլորտ։ Անդրադարձ է կատարվել ԲՏԱ նախարարության կողմից իրականացվող «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում «Գործնական հմտությունների կատարելագործում» բաղադրիչով առաջիկայում նախատեսվող մրցույթին, ինչպես նաև «Կարողությունների զարգացում» բաղադրիչին, որով ոլորտի շուրջ 300 աշխատակից տարբեր ուսումնական հաստատություններում մասնակցում են վերապատրաստման ծրագրերի։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով