copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:16 20-11-2024

Տիգրան Մկրտչյանը հույն պատգամավորին է ներկայացրել Հայաստան-Հունաստան երկկողմ հարաբերությունների զարգացումները

Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամության խմբի նախագահ, կառավարող «Նոր ժողովրդավարություն» խմբակցության քարտուղար Ստավրոս Կալաֆատիսին:

Ինչպես տեղեկանում ենք դեսպանության տարածած հաղորդագրությունից, Տիգրան Մկրտչյանը խորհրդարանականին է ներկայացրել Հայաստան-Հունաստան երկկողմ հարաբերությունների վերջին շրջանի զարգացումները՝ նշելով, որ տարին չափազանց ակտիվ է եղել գործադրի մակարդակով շփումների առումով: Նշել է, որ առաջիկայում ևս նախատեսվում են մի շարք այցեր և հանդիպումներ:

Զրուցակիցներն ընդգծել են միջխորհրդարանական շփումներն ակտիվացնելու կարևորությունը: Պարոն Կալաֆատիսն, իր հեթին ևս, հետաքրքրություն է հայտնել փոխադարձ այցերի կազմակերպման հարցում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը: Հանդիպման ավարտին զրուցակիցներն ընծաներ են փոխանակել:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին