copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 22:57 19-11-2024

Զախարովան Լիտվային և Շվեդիային խորհուրդ է տվել ավելի շատ ծախսել իրենց անվտանգության վրա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Լիտվայի և Շվեդիայի միջև հեռահաղորդակցության մալուխի խզման մասին տեղեկատվությունը, խորհուրդ է տվել այդ երկրներին ավելի շատ միջոցներ հատկացնել պետական կարիքներին, այլ ոչ թե աջակցել Կիևին: Փոխանցում է Tert.am-ը։

«Հնարավոր է, որ այն երկրները, որոնք մտահոգված են իրենց անվտանգությամբ, պետք է միջոցները պատշաճ կերպով վերաբաշխեն եւ ավելի շատ հատկացնեն ներքին կարիքներին, այլ ոչ թե հովանավորեն Կիևի ռեժիմին»,- ասել է դիվանագետը:

Հիշեցնենք, որ Բալթիկ ծովում նոյեմբերի 17-18-ը երկու մալուխ է վնասվել, որոնցից մեկը Գերմանիան կապում է Ֆինլանդիայի հետ, մյուսը՝ Շվեդիան Լիտվայի հետ: Առաջին մալուխն անցնում է «Հյուսիսային հոսք» գազատարի երկայնքով: Գերմանիայի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ները երկուշաբթի օրը համատեղ հայտարարության մեջ մտահոգություն են հայտնել դրա վնասման կապակցությամբ և նշել, որ մանրակրկիտ հետաքննություն է անցկացվում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի