copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 09:00 19-11-2024

Մանդատը դնելու հորդոր չի ստացել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Բարձրաստիճանների պաշտոնանկություններին զուգահեռ, համառորեն լուրեր են շրջանառվում, թե մանդատները վայր կդնեն նաեւ ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Նարեկ Զեյնալյանը։ Երկուսի նկատմամբ էլ ՔՊ վերահսկող հանձնաժողովում կարգապահական վարույթներ կան` հոկտեմբերի 15-ին ԱԺ հայտնի լսումների հետ կապված։ Աղազարյան-Քյարամյան լեզվակռվից հետո, հիշեցնենք, ելույթ ունեցավ նաեւ Զեյնալյանը՝ հորդորեց Քյարամյանին՝ վերանայել պահվածքը` իր աշխատասենյակում չէ, իր աշխատողների հետ չի շփվում, այլ՝ ԱԺ պատգամավորների։

Հովիկ Աղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, թե չի պատրաստվում մանդատը վայր դնել, կուսակցությունից էլ նման հորդոր չի ստացել․ «Գուցե նկատի ունեն հարուցված կարգապահական վարույթները, որոնք պետք է կուսակցության վարչությունը քննի եւ որոշումներ կայացնի, բայց, ուրեմն, եկեք սպասենք որոշմանը»։

Մեզ պատմեցին, որ Նարեկ Զեյնալյանն է երեկ անկումային տրամադրություն ունեցել, ողջ օրը փակվել է աշխատասենյակում, հյուրընկալել կոլեգա պատգամավորներին եւ ասել, որ չի հավատում, թե իր ելույթը կդառնա մանդատից զրկվելու պատճառ։ Չի բացառվում, որ ՔՊ վարչությունն այսօր քննի կուսակցականների կարգապահական դիմումները եւ որոշում կայացնի։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը