copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:00 19-11-2024

Մարդ չկա, որ ԱՄՆ-ին ու Ֆրանսիային շնորհակալություն հայտնի

Արցախցիների վերադարձի խնդիրը մնում է միջազգային օրակարգում։ ԱՄՆ Կոնգրեսի սենատորներ Էդվարդ Մարքին և Շելդոն Ուայթհաուսը Բաքվում COP29-ի շրջանակներում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ պաշտպանել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի վերադարձի իրավունքը։ «Մենք կարծում ենք, որ քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն և պետք է պահպանվի հայերի Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքը»,-ասել է ամերիկացի սենատոր Էդվարդ Մարքինը։ Արցախահայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքին անդրադարձել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

«2023 թվականի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանն ամրագրեց Լեռնային Ղարաբաղը հարկադրված լքած հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքը։ Մեկ տարի անց Ադրբեջանին ուղղված այս հրամանը մնում է անկատար։ Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի՝ ո՛չ նրանց վերադարձի իրավունքի, ո՛չ էլ մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցում»,- գրել է դեսպանը և կից հրապարակել դեպի Արցախի մի շարք բնակավայրերի ճանապարհային ուղղություններն ու հեռավորությունները նշող վահանակի լուսանկարը:



Ի տարբերություն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ՀՀ-ն, ի դեմս՝ իշխող ՔՊ-ի, փորձում է մոռացության մատնել թեման։ Նոյեմբերի 17-ին Նիկոլ Փաշինյանը արցախցիների՝ միջազգայնորեն ճանաչված իրավունքը պաշտպանող վճռի մասին բառ չհիշեց, զբաղված էր ուժայիններին պատժելով։ Արցախցիների վերադարձի իրավունքի վերականգնման համար լուրջ իրավական հիմքի տարեդարձն ուշադրության չարժանացրեցին նաև Արցախի նախկին պաշտոնյաներն ու հանրային գործիչները։

Ուշագրավ է նաև Ֆրանսիայի դեսպանի հրապարակած լուսանկարը, որով կարծես՝ ակնարկում է, որ Ֆրանսիան ոչ միայն հիշեցնում է արցախցիների իրավունքի մասին, այլև ունի այդ նպատակին հասնելու ճանապարհային քարտեզ։ Բոլորն են ընդգծում, որ արցախցիների վերադարձը հնարավոր է միայն անվտանգության միջազգային երաշխիքների առկայության պարագայում։ Հետևաբար՝ ենթադրվում է, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան փորձելու են հարցը բարձրացնել միջազգային հարթակներում, կազմել խաղաղապահ առաքելություն և արցախցիներին ուղեկցել Արցախ՝ Սոթքից մտնելով, Դրմբոնով անցնելով, Մարտակերտ ու Ստեփանակերտ հասնելով, միջազգային մանդատով ապահովելով արցախցիների անվտանգությունն ու իրավունքները։

Չնայած՝ այս հավանական սցենարը բազմիցս է քննարկվել փորձագիտական շրջանակներում, սակայն ՀՀ իշխանությունները համարժեք չեն արձագանքում նույնիսկ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից հնչող հայամետ հայտարարություններին, շնորհակալություն էլ չեն հայտնում։ ՔՊ-ական իշխանությունը Արցախը չի ուզում, քանի որ կաշկանդված է ռուս-թուրք-ադրբեջանցի չբարեկամների հետ կնքած պայմանավորվածություններով, խորհրդարանական ընդդիմությունը ռուսամետ է ձևանում, հետևաբար՝ մերժում է Արևմուտքի ջանքերը, իսկ արցախահայերը ներկայացուցիչ չունեն, որը շնորհակալություն հայտնի արցախցիների անունից։

Կարճ ասած՝ մարդ չկա, որ Հայաստանը, Արցախը, հայ ժողովրդի իրավունքները պաշտպանող ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հայտարարություններին գոնե շնորհակալություն ասի։ Այս խայտառակ իրավիճակում Արցախի հարցում առաջընթաց ակնկալելն, իրոք, իրատեսական չէ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի

Ձեզ գուցե հետաքրքրի