Մշակույթ Տեսանյութ 1 տարի առաջ - 15:44 17-11-2024

Սերգեյ Սարինյանի կարծիքը անվիճարկելի էր․ այսօր ակադեմիկոսի ծննդյան 100-ամյակն է․ բացառիկ տեսանյութ

Այսօր լրանում է գրաքննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի ծննդյան 100-ամյակը։

Իր ողջ կյանքը գրականագետը նվիրեց ՀՀ ԳԱԱ-ի Գրականության ինստիտուտին և մինչև իր երկարատև կյանքի վերջն աշխատեց այստեղ ու հեղինակեց իր գրականագիտական հիմնարար աշխատանքները, որոնց համար արժանացավ պետական ու կառավարական բարձր պարգևների ու մեդալների։

Հայ գրականության պատմությանը, Մուրացանին, Րաֆֆուն, Նար-Դոսին, Լևոն Շանթին, Սևակին և այլոց նվիրված մենագրությունները և բազմահատոր գրականագիտական աշխատություններն այսօր էլ ուղենիշային են գրականագետների համար։ Նա ստեղծեց գրականագիտության մի ողջ դպրոց, կրթեց երիտասարդ գրականագետների սերունդներ։

Նրա խմբագրությամբ և գործուն մասնակցությամբ լույս տեսավ կոթողային «Հայ գրականության պատմություն» 5-հատորյակը, որն անգերազանցելի է մնում նաև մեր օրերում։ Ի վերջո, Սարինյանի շնորհիվ Րաֆֆու ստեղծագործությունը ըստ արժանվույն գնահատվեց՝ թույլատրվելով խորհրդային տարիներին, քանի որ այդ օրերին Րաֆֆին համարվում էր ազգայնական գրող և արգելված էր։

Oragir.News-ը ակադեմիկոսի ծննդյան առիթով մի բացառիկ տեսանյութ է հրապարակում։ Արցախի հայրենի Խաչեն գյուղում նշվում է Սարինյանի ծննդյան 85-ամյակը։

Միջոցառմանը բացման խոսքով ելույթ է ունեցել այդ օրերին Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը՝ նշելով․ «Երբ մենք խոսում ենք մեր գրականության մեջ Սերգեյ Սարինյանի մասին, նրա կարծիքն այլևս անվիճարկելի է։ Եթե ինչ-որ բանավեճ է լինում, վերջին խոսքի իրավունքը պատկանում է Սարինյանին»։

Միջոցառման ավարտին Խաչենի գյուղապետը խորհրդանշական նվեր է հանձնում իրենց ականավոր համագյուղացուն՝ համոզմունք հայտնելով, որ գիտնականի 100-ամյակը ևս նշվելու է Արցախում՝ հայրենի գյուղում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը