copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 15:37 17-11-2024

Իրաքում երեք զինվոր է զոհվել մեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունից

Հյուսիսային Իրաքում իրաքյան բանակի մեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունից երեք զինվոր է զոհվել, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ոստիկանության և հիվանդանոցի աղբյուրներին։ Փոխանցում է News.am-ը։

Մայրաքաղաք Բաղդադից մոտ 175 կիլոմետր հյուսիս գտնվող Թուզ Խուրմատու քաղաքի մոտ հարձակման հետևանքով ևս երկուսը ծանր վիրավորվել են:

Առայժմ ոչ ոք չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, սակայն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները ակտիվ են այդ տարածքում, հայտնել են Իրաքի անվտանգության երկու պաշտոնյաներ:

Չնայած 2017 թվականին խմբավորման պարտությանը, դրա մնացորդները շարունակում են անսպասելի հարձակումներ իրականացնել կառավարական ուժերի վրա:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել