copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:08 17-11-2024

ԵՆԲ փոխնախագահը Երևանում 316 մլն եվրո արժողությամբ մի քանի համաձայնագրեր է ստորագրել

Եվրոպական ներդրումային բանկի համաշխարհային ստորաբաժանումը (ԵՆԲ Գլոբալ) Հայաստանի հետ ստորագրել է շուրջ 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր՝ «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի կարեւորագույն՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը համաֆինանսավորելու համար։ Այս նախագիծը կոչված է փոխելու իրերի դրությունը Հայաստանի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար՝ զգալիորեն բարելավելով տրանսպորտային կապը Եվրոպական միության, Մերձավոր Արեւելքի եւ Ասիայի միջեւ: Այս մասին ասված է Բանկի տարածած հաղորդագրության մեջ։

ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 10 մլն եվրո դրամաշնորհ, որը կլրացնի ԵՆԲ-ի 25 մլն եվրոյի վարկը՝ ուղղված էներգաարդյունավետության բարելավմանը և Երևանի 6 կլինիկաների և 32 մանկապարտեզների վերակառուցմանը։

Ինչպես նաև ԵՆԲ Գլոբալ-ը 58,5 միլիոն եվրոյի վարկ է տրամադրում հայկական երեք բանկերի՝ երկրում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) վարկավորումն ընդլայնելու նպատակով։ Եվրահանձնաժողովը ավելացնում է 11 մլն եվրո դրամաշնորհ բանկերին՝ բավարարելու հայաստանյան ՓՄՁ-ների համար տեղական արժույթով երկարաժամկետ ֆինանսավորման աճող պահանջարկը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ